»ՄԵՆՔ ԿՀՈԳԱ՛ՆՔ ՁԵՐ ՍՊԱՍՔԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ:«

Մենք՝ սպասք լվացող սարքավորումների ոլորտում մասնագիտացված Winterhalter ընկերությունն ենք: Winterhalter-ն ընտանեկան ընկերություն է, և այժմ արդեն մեր երրորդ սերունդն է աշխատում այս ոլորտում: Մենք առաջարկում ենք մասնագիտական լուծումներ՝ առևտրա-արտադրական ձեռնարկությունների համար նախատեսված սպասք լվացող մեքենաների շուկայում: Ապահովում ենք բարձր որակ և հուսալի աշխատանք: Մեր հաճախորդներն ամբողջ աշխարհում գնահատում են մեզ, քանի որ մենք վստահելի գործընկեր ենք: Իսկ այժմ ներկայացնենք, թե ինչ ենք մենք առաջարկում Ձեզ:

ՄԱՔՈՒՐ ԼՎԱՑՈՒՄ: ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ:

Winterhalter ընկերությանն ու իր հաճախորդներին միավորում է մի ընդհանուր նպատակ: Մենք ձգտում ենք ոչ միայն պարզապես վաճառել սպասք լվացող մեքենաներ, այլ նաև ապահովել Ձեզ ամբողջական լուծումներով: Մեր հաճախորդները դիմում են մեզ մասնագիտական լուծումներ ստանալու համար, որոնք նախատեսված են հատուկ իրենց համար, համապատասխանում են իրենց պահանջներին, շահագործման մեջ հուսալի են և խնայողական: Մեկ առանձին արտադրատեսակ չի կարող ապահովել այս ամենը: Նշված բարձր չափանիշներին կարելի է հասնել միայն ամբողջական համակարգի միջոցով, որն իր մեջ կներառի սպասք լվացող մեքենաներ, ջրամաքրման և ջրամշակման սարքեր, քիմիական նյութեր/լվացող միջոցներ և համապատասխան այլ պարագաներ: Այս ամենին գումարած՝ նաև մասնագիտական խորհրդատվություն, ճշգրիտ նախագծում և բարձրակարգ սպասարկում:

Դուք կիսու՞մ եք մեր տեսակետը:
Բարի գալու՜ստ Winterhalter Հայաստան:

Winterhalter Հայաստան-ը ստեղծվել է, որպեսզի մենք հնարավորինս արդյունավետ կարողանանք բավարարել Հայաստանի շուկային բնորոշ առանջնահատուկ պահանջները, ինչպես նաև հնարավորինս մոտ լինենք մեր հաճախորդներին: Մեր արհեստավարժ մասնագետների, հաճախորդների սպասարկման ծառայության և գործընկերների ցանցի միջոցով մենք կարող ենք օգնել ձեզ «առևտրա-արտադրական ձեռնարկությունների համար նախատեսված սպասք լվացող մեքենաներին» վերաբերող ցանկացած հարցում: Մենք ցույց կտանք Ձեզ բոլոր այն առավելությունները, որոնք առաջարկվում են Winterhalter-ի մասնագիտական լուծումներում:


ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ունե՞ք հարցեր մեր արտադրատեսակների, վճարման տարբերակների կամ հիգիենայի ապահովման վերաբերյալ: Ձեզ օգնությու՞ն է պետք մասնագիտացված խոհանոց նախագծելու կամ սպասքի լվացման գործընթացը կազմակերպելու հարցում: Մեր որակավորված արհեստավարժ մասնագետները միշտ պատրաստ են տրամադրել Ձեզ խորհրդատվություն և ցուցաբերել գործնական օգնություն:

Հետադարձ կապի ձև

ԼՎԱՑՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ.

Մեր սպասք լվացող մեքենաներն արտադրվում են Գերմանիայում և Շվեյցարիայում և համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին: Քիմիական լվացող նյութերը ստեղծվում են մեր լաբորատորիայում՝ նպատակային կիրառման համար: Մենք արտադրում և կիրառում ենք տարբեր տեսակի ջրամաքրման և ջրամշակման սարքեր, ինչպես նաև անհրաժեշտ այլ պարագաներ՝ լվացման համակարգի աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար: Այս ամենը՝ Winterhalter ընկերության հիմնական սկզբունքներն են: Որպես սպասք լվացող սարքավորումների ոլորտում մասնագիտացված ընկերություն՝ մենք ունենք մեր ստանդարտները. լվացման պրոցեսում օգտագործվող յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ապահովի առավելագույն արդյունավետություն: Բոլոր բաղադրիչները պետք է փոխգործակցեն միմյանց հետ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար: Բարի գալու՜ստ Winterhalte ամբողջական համակարգ:

ՍՊԱՍՔ ԼՎԱՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Մաքրության և հիգիենայի բարձր ստանդարտ ապահովելու համար Winterhalter ընկերությունն առաջարկում է. ֆրոնտալ տիպի սպասք լվացող մեքենաներ, միջանցիկ դարակներով սպասք լվացող մեքենաներ, ունիվերսալ սպասք լվացող մեքենաներ և հոսքագծային տիպի սպասք լվացող մեքենաներ: Winterhalter ընկերության սպասք լվացող մեքենաները լայն կիրառում ունեն առևտրի և արտադրության տարբեր ոլորտներում: Մեր սարքավորումներն ապահովում են բարձր որակ և կատարելապես հուսալի աշխատանք:

Winterhalter warewashers for the professional kitchen

ՋՐԱՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՄՇԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ

Սպասքի լվացման գերազանց արդյունքներ ստանալու և մեքենայի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով կիրառվում են համապատասխան ջրամաքրման և ջրամշակման սարքեր, որոնք ներկառուցված են մեքենայի մեջ կամ կիրառվում են որպես առանձին սարք:

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ/ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Սպասքի լվացման բարձրակարգ արդյունքներ ստանալու համար մենք առաջարկում ենք լայն կիրառման համար նախատեսված լվացող և մաքրաջրող միջոցներ: Winterhalter ընկերության լվացող և մաքրաջրող միջոցներն ապահովում են բարձր արդյունավետություն և խնայողություն:

ԼՎԱՑՄԱՆ ԴԱՐԱԿՆԵՐ

Լվացման կատարյալ արդյունքներն ու սպասքի արդյունավետ չորացումն ապահովելու նպատակով կիրառվում են լվացման համապատասխան դարակներ: Տարբեր լվացող մեքենաների համար պատրաստվում են անհատական դիզայնով դարակներ:

Մենք ոչ միայն պարզապես վաճառում ենք բազմաթիվ տեխնիկական հնարավորություններով հագեցած սպասք լվացող մեքենաներ, այլև մեր հաճախորդներին ապահովում ենք սպասքի լվացման ամբողջական համակարգով, որի շնորհիվ երաշխավորվում է Ձեր ափսեների շողացող մաքրությունը և բաժակների փայլը:

Ralph Winterhalter, Winterhalter Ընկերությունների Խմբի գլխավոր տնօրեն


Հասարակական սննդի ձեռնարկությունների համար նախատեսված սպասք լվացող մեքենաների ոլորտում Ձեր հուսալի փորձագետը

Winterhalter Germany Building

Winterhalter Gastronom EAEU countries

Ulitsa 1905 Goda, 10Ab1, 
123022 Moscow
Russia

Tel.: +7 917 502 1717 (продажи / sales)
Tel.: +7 985 195 0390 (сервис / service)
Fax: +7 499 971 1107

[email protected]
[email protected]
www.winterhalter.am